Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Ընտրական հին օրենսգրքով ընտրությունների գնալը կատաստրոֆա չի լինի. Լենա Նազարյան

Ընտրական հին օրենսգրքով ընտրությունների գնալը կատաստրոֆա չի լինի. Լենա Նազարյան
11.10.2018 | 18:33

Ես կարծում եմ՝ ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակելու դրույթից հրաժարվելը հետքայլ կլինի, եթե այն հնարավոր է բաց թողնել, ապա ես դրա կողմնակիցն եմ: «Իրատեսի» հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, որ եթե Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն ազատ, արդար ու թափանցիկ են եղել, վստահությունն էլ նոր իշխանությունների հանդեպ առավել բարձր է, ապա ինչո՞ւ չհրաժարվել ընտրություններից հետո ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակելուց:

«Իհարկե, վստահություն կա, և այդ մասին վկայում են Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները: Ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների փաստն ընդունեցին և´ խորհրդարանական, և´ արտախորհրդարանական ուժերը, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է քայլեր ձեռնարկենք մարդկանց՝ ընտրությանը մասնակցելու մասին տեղեկությունը չհրապարկելու համար: Կարևոր է նաև քաղաքացիական հասրակության դերը, որը, աջակցելով ու սատարելով գործող իշխանություններին, այնուամենայնիվ, վերահսկողի դերում է, ու էլ ավելի ուշադիր է լինելու կատարվող բոլոր փոփոխությունների նկատմամբ»,- նշեց Նազարյանն ու ավելացրեց, որ այսօրվա իշխանությունն ավելի շատ է վերահսկողության տակ, քան երբևէ:

Մեր մյուս դիտարկմանը, թե օրերս խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ինքն անձամբ չբացառեց, որ, հնարավոր է, խորհրդարանական արտահերթ ընտրությունները հին Ընտրական օրենսգրով անցկացվեն, Նազարյան այսպես արձագանքեց. «Ասածս այն էր, որ եթե հանկարծ այնպես լինի, որ մինչև արտահերթ ընտրությունները ԸՕ-ը պատրաստ չլինի, ապա ես ուզում եմ հանգստացնել մեր հանրությանն ու ասել, որ դա կատաստրոֆա չի լինի: Մենք էլի կունենաք ազատ, արդար ընտրություններ, որովհետև դրա համար շատ ավելի կարևոր է քաղաքական կամքը, որն այս պահին առկա է»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4144

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ